Իբրահիմովիչ. Ես ու Ռոնալդուն շատ տարբեր ենք
СПОРТ«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի կարծում, որ իր խաղը նմանվում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղին։ Շվեդ ֆուտբոլիստը պատասխանել է նախկինում այդ երկու թիմերը գլխավորած Կարլո Անչելոտիի այն հայտարարությանը, թե այդ ֆուտբոլիստները նման են իրար։
-Նմա՞ն ենք ես ու Ռոնալդուն, ինչպես ասել է Անչելոտին։ Ես Կրիշտիանուի հետ բավականաչափ ծանոթ չեմ։ Ինչ վերաբերում է մեր խաղին, ապա մենք տարբերվում ենք միմյանցից,-Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում «Bernabeu Digital»-ը։
Հիշեցնենք, որ այսօր «ՊՍԺ»-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում հյուրընկալելու է «Ռեալին»։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



