Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողի հետ կապված որոշ հարցեր:
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր ցանկությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրի խաղաղությանն ու կայունությանն ուղված քաղաքական լուծումների շուրջ սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Անդրադառնալով Թուրքիայում ձերբակալված երիտասարդ ֆրանսիացի լրագրող Լու Բյուրոյին, Մակրոնը հույս է հայտնել, որ նա հնարավորինս շուտ կազատվի և Ֆրանսիա վերադառնալու հնարավորություն կունենա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



