Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բուխարեստում և Սուչավայում կայացել է ՀԵՀԵՄ-ի հնգօրյա համախմբումը

МЕЖДУНАРОДНОЕ

Ռումինիայի Հայոց Թեմում օգոստոսի 10-14-ը հոգևոր ապրումների և ուխտի նորոգության օրեր էին. անցկացվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հնգօրյա համախմբումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամուլի դիվանից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեռևս օգոստոսի 9-ից Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) համախմբմանը մասնակցելու համար Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ են սկսել ժամանել Եվրոպայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Վրաստանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 30-ից ավելի երկրների Հայոց Թեմերի 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդներ՝ ղեկավարությամբ իրենց թեմակալ առաջնորդների և հոգևոր հայրերի: Համախմբման համար որպես թեմա էր ընտրված «Եկեղեցի և ընտանիք» կարգախոսը՝ նկատի ունենալով եկեղեցին իբրև մեծ ընտանիք, իսկ ընտանիքը որպես փոքր եկեղեցի:

Օգոստոսի 10-ին, Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում տեղի ունեցավ համախմբման պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան Թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ․ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Ռումինիայի Կրոնների նախարար Վիկտոր Օպասկին, Ռումին Օրթոդոքս եկեղեցու Դանիել Պատրիարքի ներկայացուցիչ՝ փոխպատրիարք Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Սիրիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ․ Արմաշ եպս․ Նալբանդյանը, Եգիպտոսի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ․ Աշոտ եպս․ Մնացականյանը, Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ գերշ. Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Հովակիմ եպս. Մանուկյանը, Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը, Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդ հոգշ. Տ. Իսահակ վրդ. Պողոսյանը, Հունաստանի Հայոց Թեմի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Խորեն վրդ. Առաքելյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ հոգշ. Տ. Տիրան վրդ. Պետրոսյանը, Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Գուսան վրդ. Ալճանյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների պատասխանատու հոգշ. Տ. Բարսեղ վրդ. Փիլավչյանը, Լեհաստանի հոգևոր հովվության պատասխանատու հոգշ. Տ․ Տաճատ վրդ. Ծատուրյանը, Իտալիայի հայ համայնքի պատասխանատու հոգշ. Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Կրասնոդարի հոգևոր հովիվ արժ. Տ. Գևորգ քահանա Միրզոյանը, Բաթումիի հոգևոր հովիվ արժ. Տ. Արարատ քահանա Գումբալյանը, Բոտոշան և Յաշ քաղաքների հոգևոր հովիվ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան, Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը, Ռումինիայի մի շարք քաղաքներից և 33 երկրներից ժամանած հայ երիտասարդներ՝ Հյուսիսային Ամերիկա, Դանիա, Լեհաստան, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, Հունաստան, Շվեդիա, Ավստրիա, Չեխիա, Հունգարիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան, Բուլղարիա, Վրաստան, Սիրիա, Հայաստան և այլն:

Պաշտոնական բացման արարողությունը սկսվում է Տերունական աղոթքով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքի ընթերցումով: Ռումին Օրթոդոքս եկեղեցու ղեկավար Դանիել պատրիարքի խոսքն ընթերցում է փոխպատրիարք Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, որից հետո խոսքով հանդես են գալիս Ռումինիայի Կրոնից նախարար Վիկտոր Օպասկին, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնում Վեհափառ Հայրապետին՝ նման տեսլական ունենալու և նմանատիպ կարևոր նախաձեռնությունն օրհնելու համար, ռումին կառավարությանը՝ ի դեմս Կրոնների նախարարության, որը մշտապես աջակցում և ֆինանսավորում է Ռումինահայոց Թեմի ծրագրերն ու նախաձեռնությունները, Ռումին պատրիարքությանը, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանին, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը, բոլոր կազմակերպիչներին ու աջակիցներին և, իհարկե, հայ երիտասարդությանը: Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի կողմից բոլոր առաջնորդներն ու հոգևոր հայրերը որպես նվեր և հիշատակ ստացան սրբապատկերներ և առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու 100 ամյակին նվիրված պատկերազարդ ալբոմներ:

Համախմբում-հավաքը կազմակերպվել էր օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, նախաձեռնությամբ Ռումինիայի Հայոց Թեմի, աջակցությամբ ու նախագահությամբ ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ․ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի, բարերարությամբ ու հովանավորությամբ Ռումին պետության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Ռումինիայի Հայոց Թեմի ծխական համայնքների:

Պաշտոնական բացման արարողությունից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկա հոգևոր դասին պատրիարքարանում ընդունեց Ռումին Օրթոդոքս եկեղեցու առաջնորդ Դանիել Պատրիարքը, ով խոսեց Հայ և Ռումին եկեղեցիների, ինչպես նաև երկու ժողովուրդների նմանությունների և բարեկամական հարաբերությունների մասին՝ ողջունելով նման նախաձեռնությունը և շեշտելով ընտրված թեմայի կարևորությունը: Հանդիպման ավարտին Տաթև եպս. Հակոբյանը Ռումին Պատրիարքին նվիրաբերեց Ս. Ծննդյան դրվագը ներկայացնող հայկական սրբապատկեր, իսկ Պատրիարքի կողմից պատվիրակության անդամներն ստացան ուխտագնացության խորհուրդը ներկայացնող բրոշուրներ:

Հանդիպումից հետո հայ երիտասարդները, հոգևոր հայրերի և առաջնորդների ուղեկցությամբ, մեկնեցին դեպի հայկական վանքերով ու եկեղեցիներով հարուստ Սուչավա քաղաք, ուր գալիք օրերին տեղի պիտի ունենային մի շարք միջոցառումներ:

Օգոստոսի 11-ին, հրաշագործ Ս. Հաճկատար վանքում միասնական աղոթքից և առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո, «Իմպերիում» համալիրի կոնֆերենս սրահում մեկնարկեցին երիտասարդների հետ հանդիպումներն ու նիստերը, որի ընթացքում բանախոսություններով հանդես եկան հոգշ. Տ. Թովմա վրդ. Խաչատրյանը՝ «Սահմանումներ. Աստվածաշունչ, եկեղեցի, պաշտամունք, սաղմոս, պատարագ» թեմայով, հոգշ. Տ. Տիրան վրդ. Պետրոսյանը՝ «Ս. Պատարագի Աստվածաշնչային հիմքերը» թեմայով, գերշ. Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը՝ «Ս. Պատարագը ծիսական աստվածաբանության համատեքստում» թեմայով: Նիստերին հաջորդեցին երիտասարդների բազմաբնույթ հարցերը և բանախոսների լիարժեք պատասխանները:

Օգոստոսի 11-ին հայ երիտասարդներն այցելեցին նաև Սուչավայի Ս. Սիմեոն հայկական եկեղեցին և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, իսկ երեկոյան՝ Սուչավայի երկրորդ հայկական վանք՝ Ս. Զամկա, ուր տեղի ունեցավ նաև երեկոյան ժամերգություն: Ժամերգության ավարտից հետո վանքի պարտեզում վառվեց երեկոյան խարույկը, հնչեց հայ ժողովրդական երգն ու պարը, կազմակերպվեցին խաղեր, ապա հայ երիտասարդներն առիթ ունեցան միմյանց հետ շփվելու և փորձի փոխանակման:

Օգոստոսի 12-ին, առավոտյան ժամերգությունից հետո, Ս. Հաճկատար վանքի պարտեզում տեղի ունեցավ հերթական հանդիպումը և նիստը: Բանախոսությամբ հանդես եկավ գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը՝ խոսելով «Ընտանիքի դերը Ս. Պատարագի մասնակցութան մեջ» թեմայով: Ս. Հաճկատար վանքում հայ երիտասարդներին ու պատվիրակության անդամներին այցելեց Սուչավայի փոխառաջնորդ Դամասկին եպս. Դորմեանուն, ով իր օրհնությունը բերեց բոլոր ներկաներին և ուխտավորներին:

Այնուհետև նիստերը շարունակվեցին «Իմպերիում» համալիրի կոնֆերենս սրահում: Բանախոսությամբ հանդես եկավ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ «Հայերը Ռումինիայի մեջ» թեմայով: Կեսօրից հետո երիտասարդները բաժանվեցին 7 խմբերի: Հոգևոր հայրերի ղեկավարությամբ տեղի ունեցան խմբային քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ՝ «Եթե Աստված ամենուրեք է, ապա ինչո՞ւ ենք եկեղեցի գնում», «Ինչո՞ւ ենք հաղորդություն ստանում և ի՞նչ հաճախականությամբ», «Պատարագը ինչպե՞ս է մեզ մերձեցնում Տիրոջը և ինչպե՞ս ենք զգում Տիրոջ ներկայությունը մեր մեջ», «Ս. Պատարագի իմաստը հասկանալուց հետո ինչպե՞ս կարելի է հայ երիտասարդներին ներգրավել այս սրբարար արարողության մասնակցությանը»:

Օգոստոսի 12-ի երեկոյան, Տիրամոր Վերափոխման տոնին ընդառաջ, հայ երիտասարդները, Ռումինիայի մի շարք քաղաքներից ժամանած ուխտավորների հետ միասնաբար, Ս. Խաչ հայկական եկեղեցում մասնակցեցին երեկոյան ժամերգությանը և նախատոնակին, այնուհետև եկեղեցու բակում օրհնվեցին մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով:

Օգոստոսի 13-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, հանդիսավոր թափորով հայ և ռումինացի հարյուրավոր ուխտավորներ և ՀԵՀԵՄ-ի երիտասարդներ, հոգևոր հայրերի հանդիսապետությամբ, ճանապարհվեցին դեպի հռչակավոր Հաճկատարի վանքը, որը սուրբ Մարիամ Աստվածածնի անունն է կրում: Վանքը հիմնադրվել է 1512 թվականին Տոնավագ եղբայրների բարերարությամբ և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների  և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի  անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագը մատուցվեց ձեռմաբ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Հայ Եկեղեցու տարբեր Թեմերից ժամանած հյուր հոգևորականները, Ռումինահայոց թեմի հոգևոր դասը, ՀԵՀԵՄ-ի երիտասարդները, ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Գալաց, Բոտոշան, Բիտեշտ և այլն: Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնության կարգ, ապա օրհնված խաղողը բաժանվեց ուխտավոր ժողովրդին: Ավարտին վանքի պարտեզում տրվեց սիրո ճաշ բոլոր ուխտավորների համար:

Օգոստոսի 13-ին, կեսօրից հետո, հայ երիտասարդներն այցելեցին նաև տարածաշրջանի ռումինական նշանավոր վանքեր ու եկեղեցիներ, ծանոթացան ռումին եկեղեցու պատմությանը, մշակույթին, արվեստին և ճարտարապետական առանձնահատկություններին, իսկ երեկոյան Զամկա հայոց վանքում մասնակցեցին երեկոյան ժամերգության: Նշյալ օրերի ընթացքում, ամեն օր, առավոտյան և երեկոյան ժամերգությունների ավարտին հայ երիտասարդներն առիթ ունեցան ունկնդրել նաև Հայ Եկեղեցու տարբեր Թեմերի առաջնորդների հոգեշահ քարոզները հետևյալ թեմաներով՝ «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ, նրանց մեջ եմ», «Բազումք են կոչեցեալք, սակաւք են ընտրեալք», «Այս կատարեցէք ի յիշատակի իմում», «Ուր Ես եմ, անդ եւ պաշտօնեայն Իմ եղիցի», «Ուխտագնացությունը հայ հավատացյալի կյանքից ներս»:

Օգոստոսի 13-ի երեկոյան, Զամկա վանքի պարտեզում վառվեց ավանդական խարույկը, կազմակերպվեցին ժողովրդական պարեր, երգեր, խաղեր: Մեկնումից առաջ հայ երիտասարդները հնարավորություն ստացան ևս մեկ անգամ շփվելու, ընկերանալու և կիսվելու իրենց տպավորություններով: Փակման խոսքով հանդես եկան գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, գերշ. Տ. Աշոտ եպս. Մնացականյանը և գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով երիտասարդների դերը և նշանակությունը համայնքային կյանքից ներս:

 Օգոստոսի 14-ին, Զամկայի հայոց վանքում Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվեց առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար: Վերջում Սրբազան հայրն իր հայրական օրհնությունները բերեց ուխտավոր ժողովրդին և մաղթեց, որ Աստված ընդունելի անի ամենքի  ուխտը և կատարի բոլորի բարի խնդրվածքները: 

Հոգեհանգստյան կարգից հետո հայ երիտասարդներն իրենց առաջնորդների ու հոգևոր հովիվների հետ Սուչավայից ճանապարհվեցին դեպի Բուխարեստ, որտեղից էլ վերադարձան իրենց Թեմերն ու ծառայության վայրերը՝ տանելով բուռն տպավորություններ, նորանոր գիտելիքներ, եկեղեցու և ընտանիքի հանդեպ բարձր պատասխանատվության զգացում և 2018թ. հուլիսի 6-10-ը նորից հանդիպելու ակնկալիքներ, բայց այս անգամ արդեն համահայկական երիտասարդական հավաքին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ օրհնությամբ և հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ում տեսլականով 2018թ. հռչակված է երիտասարդության տարի»:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами