Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայում կալանավորված ֆրանսիացի լրագրողի թեմայով
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և իր մտահոգությունը հայտնել Թուրքիայի տարածքում կալանքի տակ պահվող ֆրանսիացի լրագրող Լուպ Բուրոյի վերաբերյալ:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Մակրոնը հույս է հայտնել, որ ֆրանսիացի լրագրողը մոտ ապագայում կարտահանձնվի Ֆրանսիային:
Երկու նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել այս հարցով կրկին քննարկում ունենալ մյուս շաբաթ:
Նշենք, որ լրագրող Լուպ Բուրոն ձերբակալվել էր թուրք-սիրիական սահմանին գտնվող Շըրնաք նահանգում. Թուրքիան նրան մեղադրում է երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցելու, ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



