Վարազդատ Հարոյանի վիճակագրությունն ու խաղի գնահատականը
СПОРТWhoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը Տուլայի «Արսենալի» դեմ Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի խաղում:
Հարոյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 41 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80.5 տոկոսը: 24-ամյա ֆուտբոլիստը երկուական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, գնդակ խլելիս եւ գրոհներ կասեցնելիս: Հարոյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ չեն խախտել:
Հայ ֆուտբոլիստը ստացել է 6.79 գնահատականը, իսկ «Ուրալի» կազմում լավագույնը եղել է վրացի կիսապաշտպան Գեորգի Չանտուրիան՝ 7.69:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



