ԱՄՆ-ը 2009 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն այս տարի վերջին ութ տարվա ընթացքում Եգիպտոսի հետ համատեղ «Պայծառ աստղ» (Bright Star) զորավարժություններ կանցկացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով CNN հեռուստաընկերությանը:
Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ զորավարժություններում, որոնք ավանդաբար անց են կացվել երկու տարին մեկ անգամ, այս անգամ ներառված կլինեն համեմատաբար ոչ մեծ քանակությամբ ԱՄՆ-ի զինծառայողներ՝ շուրջ 200 մարդ:
Սա կլինի ամերիկա-եգիպտական առաջին համատեղ զորավարժությունը 2009 թվականից հետո: Այն ժամանակ ԱՄՆ-ի կողմից դրան մասնակցել են շուրջ 1,3 հազար զինծառայողներ:
2011 թվականին «Պայծառ աստղ» զորավարժությունը որոշվել էր չանցկացնել Եգիպտոսում քաղաքական անկայունության պատճառով:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



