Պոգբա. Անհատական վիճակագրությունը լավ բան է, բայց նշանակություն ունեն միայն տիտղոսները
СПОРТԱնգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Վեստ Հեմի» (4:0) դարպասաը գրաված «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար կարեւորը թիմային տիտղոսներն են:
«Հույս ունեմ, որ կկարողանամ ավելի շատ գոլեր խփել եւ այս մրցաշրջանում դարպասաձողին չեմ խփի այդքան շատ, որքան անցած մրցաշրջանում: Ես գիտեմ, որ կունենամ գոլային պահեր, բայց գլխավորը թիմային արդյունքն է: Կարեւոր չէ, թե ով շատ գոլ կխփի, կարեւոր է միայն թիմի հաղթանակը: Անհատական վիճակագրությունը լավ բան է, բայց նշանակություն ունեն միայն տիտղոսները»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2016թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո 9 անգամ հարվածել է դարպասաձողին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



