Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը
СПОРТՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում արդեն են տեղի են ունեցել նախատեսված 13 տուրից 7-ի պարտիաները: Խաղացված տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 7 հնարավորից իր ակտիվում ունի 5 միավոր: 4.5-ական միավորով 2-3-րդ հորիզոնականներում են ընթանում Դավիթ Շահինյանը և Շանթ Սարգսյանը: Մանուէլ Պետրոսյանը, Դավիթ Քալաշյանը, Նորայր Թորոսյանը և Գևորգ Հարությունյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները:
Հարկ է նշել, որ մրցաշարն անցնում է անզիջում պայքարում: Խաղացված 49 պարտիայից 39-ն ունեցել են հաղթանակ ավարտ: 8-րդ տուրի պարտիաները տեղի կունենան օգոստոսի 17-ին: 1-3-րդ տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: