Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵԱՏՄ փորձագետները հուսադրող են համարում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները

МЕЖДУНАРОДНОЕ

 Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փորձագիտական շրջանակները դրական են գնահատում օրերս Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:

Օգոստոսի 16-ին կայացած Երևան-Մոսկվա-Աստանա-Բիշկեք-Մինսկ տեսակամուրջի ընթացքում Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցության հասարակական քաղաքականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Տելնովընախ ընդգծեց, որ առաջին անգամ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում էր ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում տնտեսության աճի ֆոնին: «Իհարկե, այդ աճն այնքան էլ մեծ չէ, սակայն կարևոր է, որ միտումները նկատվում են: Տնտեսության աճն էլ իր հերթին հանգեցնում է կայունության, միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Տելնովը:

Նա հիշեցրեց միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի  խոսքերը, թե ԵԱՏՄ անդամ երկրներն աշխատում են բարդ պայմաններում, քանի որ աշխարհը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ գլոբալ ճգնաժամից: «Նա նաև ընդգծեց, որ այս պայմաններում համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում պետք է ամրապնդվի, պետք է ստեղծվի միասնական տնտեսական շուկա, որը կկարողանա արդյունավետ դիմակայել առկա մարտահրավերներին: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք հետաքրքրում են միության անդամ երկրների քաղաքացիներին»,- ասաց Վլադիմիր Տելնովը:

Ռուս տնտեսագետ  Լեոնիդ Վարդոմսկին  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում քննարկված հարցերից առանձնացրեց ԵԱՏՄ-ում տրանսպորտային միասնական շուկա ստեղծելու հարցը: «Տրանսպորտային միասնական շուկա ունենալն այս պահին շատ արդիական է: Ճիշտ է, այս ընթացքում միության տարածքում տրանսպորտային փոխադրումները հեշտացնելու ուղղությամբ քիչ աշխատանք չի կատարվել, սակայն անելիքներ դեռ շատ կան, քանի որ հատկապես Հայաստանը, որն ընդհանուր սահման չունի Եվրասիական տնտեսական միության հետ և փոխադրումները տրանզիտով է կատարում, դժվարություններ է ունենում: Նաև հատկանշական է, որ միության անդամ երկրներից միայն Ռուսաստանը դեպի ծով ելք ունի, իսկ մյուս երկրներն այդ հարցում դժվարություններ ունեն, հետևաբար նաև դժվարություններ ունեն արտաքին շուկաներ դուրս գալու հարցում: Այս խնդիրները պետք է կարգավորվեն»,- ընդգծեց Վարդոմսկին:

Փորձագետը նաև կարևորեց կենսաթոշակային ապահովության հարցը, որը նույնպես Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգային հարցերից էր: Նրա գնահատմամբ` նիստի ընթացքում բարձրացված բոլոր հարցերը արդիական են, հեռանկարային և պահանջում են համակարգված ու հետևողական աշխատանք:

Բելառուս տնտեսագետ Ստեփան Վասկովսկին էլ այն կարծիքին է, թե միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների կյանքն ավելի կլավանա: Նա նույնպես կարևորեց միության տարածքում կենսաթոշակային ապահովության հարցը, ինչպես նաև առանձնակի կարևորեց Եվրասիական տնտեսական միության տարածքում էներգետիկայի միասնական շուկա ձևավորելու գաղափարը: Բելառուս փորձագետն այն կարծիքին է, որ միության տարածքում պետք է խիստ վերահսկողություն սահմանվի ալկոհոլի և ծխախոտի շուկայի նկատմամբ, պետք է խստացվի ալկոհոլ և ծխախոտ վաճառելու լիցենզիա տրամադրելու կարգը: «Այս շուկաներում պետք է խիստ քաղաքականություն տարվի»,- ասաց Վասկովսկին:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առանձնակի կարևորություն տվեց ԵԱՏՄ տարածքում ապրանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մեխանիզմ ներդնելուն, որը քննարկվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ավարտված նիստի ընթացքում: Տնտեսագետն ընդգծեց, որ միության անդամ որոշ երկրներ, երբեմն, շեղվում են ընդհանուր կանոններից և խախտում են պայմանավորվածությունները: «Օրինակ, երբ Ռուսաստանն արգելել էր Թուրքիայից ապրանքների ներկրումը, որոշ գործընկեր երկրներ Թուրքիայից ապրանքներ էին ներկրում և սեփական ապրանքանիշի անվան տակ մտցնում ռուսական շուկա: Նման երևույթները չպետք է կրկնվեն: Այս հարցը լուծում պետք է ստանա, և ապրանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մեխանիզմի ներդրումը շատ լավ գաղափար է»,- ընդգծեց Մանասերյանը:

Թաթուլ Մանասերյանը կարևորեց նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարորդական իրավունքները Միության տարածքում ճանաչելի դարձնելու հարցը, որը նույնպես քննարկվել է Աստանայում կայացած նիստի ընթացքում: Նրա կարծիքով` վարորդներին առանձին ԵԱՏՄ վարորդական իրավունքներ տրամադրելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է որոշում ընդունել, որ միության անդամ երկրների տրամադրած վարորդական իրավունքները ճանաչելի են միության անդամ բոլոր երկրներում: Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ նման փորձ գոյություն ունի թե ԵՄ-ում, թե այլ տնտեսական միություններում: Նա կարևորեց նաև ԵԱՏՄ-ում տրանսպորտային միասնական շուկա ձևավորելու գաղափարը:

«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանում Եվրասիական փորձագիտական ակումբի ղեկավար Արամ Սաֆարյանը համաձայնեց Ղազախստանը ներկայացնող գործընկերոջ մտքի հետ, որ ԵԱՏՄ-ի ձևավորումից հետո միության անդամ բոլոր երկրներում առաջին անգամ տնտեսական ակտիվություն է նկատվում: «Ուրախալի է, որ Ռուսաստանի տնտեսությունն է առաջ գնում` իր հետևից տանելով միության անդամ մյուս երկրներին»,- նշեց Սաֆարյանը:

Արամ Սաֆարյանը նույնպես անդրադարձավ ԵԱՏՄ-ում անդամ երկրների տրամադրած վարորդական իրավունքները ճանաչելի դարձնելու խնդրին` ընդգծելով, որ դա շատ կարևոր նշանակություն ունեցող հարց է, որը շուտափույթ լուծում պետք է ստանա: Փորձագետը կարևորեց  միության անդամ երկրներում աշխատող միգրանտների աշխատանքային իրավունքների պահպանումը և նրանց համար աշխատանքի նպաստավոր պայմանների ապահովումը:

Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Կուբատ Ռահիմովը  նույնպես կարևորեց ԵԱՏՄ-ում էներգետիկայի և տրանսպորտի միասնական շուկաներ ձևավորելու մասին պայմանավորվածությունները: Նա նույնպես անդրադարձավ վարորդական իրավունքների ճանաչելիության հարցին և գոհունակությամբ ընդգծեց, որ խնդիրը, կարծես, հաջող լուծում է ստանում:

 

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами