Իսպանիայի ափերի մոտ 340 ներգաղթյալ է փրկվել
МЕЖДУНАРОДНОЕԾովով Աֆրիկայից Իսպանիա հասնել փորձող մոտ 340 մարդ է փրկվել այսօր: Այդ մասին հայտնում է Իսպանիայի առափնյա անվտանգության ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօրվա ընթացքում փրկվածների ընդհանուր թիվը 339 է: Նրանք բոլորը տեղափոխվել են Տարիֆա»,- ասված է Twitter-ում ծառայության հրապարակած հայտարարությունում:
Ականատեսների տվյալներով՝ նրանք ժամանել են Իսպանիա չորս նավերով:
2017 թվականի սկզբից ի վեր Իսպանիա ժամանած անօրինական ներգաղթյալների թիվը կրկնակի աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին անցած շաբաթ հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Սոիդոն: Հունվարից հունիս ընկած ժամանակատվածում երկիր է ժամանել 10.751 ներգաղթյալ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



