Հրաժեշտ ենք տալիս նյուդին. աշնանը նորաձև շրթներկի գույնը
ЛАЙФԱշնանը հրաժեշտ ենք տալիս նյուդ երանգի շրթներկին, քանի որ հատապտղային երանգները գալիք սեզոնի գլխավոր թրենդներից են. բալի, մոշի, սալորի գույները գերնորաձև են։ Հայտնի նորաձևության տների դիմահարդարները աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրություններում շեշտը դրել են վառ շուրթերի վրա։ Ուշադրությունը չշեղելու համար աչքերի դիմահարդարումը հասցվել է մինիմումի. ոչ մի սնգույր կամ կոնտուրինգ, միայն թարմ ու հարթ մաշկ։

La Perla և Valentino շոուներում ընտրությունը խորը, փոքր ինչ գոտիկական գինու երանգներում էր։ Jill Stuart-ը և Giambattista Valli-ին նախընտրությունը տվել են օմբրե ոճի հարդարմանը։ Հստակ ընդգծում կամ փոքր ինչ լղոզված, ասես հենց նոր համբուրված շուրթեր. ընտրությունը ձերն է։




1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



