Ռուսական օդանավը «Խոսրովի անտառի» հրդեհաշիջման նպատակով իրականացրել է տասներորդ թռիչքը
ОБЩЕСТВОՌուսական օդանավը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման նպատակով օգոստոսի 16-ին, ժամը 17:38-ին իրականացրել է տասներորդ թռիչքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 08:33-ին ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, 13:53-ին՝ ութերորդ, 16:12-ին՝ իններորդ թռիչքը:
Ժամը 14:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էին 76 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:
Ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:
Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
В поисках Защитника Демократии
4
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
5
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...



