Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանել է Խոսրովի անտառի հրդեհի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումը

ОБЩЕСТВО

ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Խոսրովի անտառի հրդեհի վերաբերյալ armtimes.comկայքի և «Հայկական ժամանակ» թերթի հոդվածի վերաբերյալ։

«Արմենպրես»-ին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած պարզաբանման մեջ նշված է. «Վերջին շրջանում հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում մեծածավալ հրդեհներն են։ Շատ են սրտացավ ու մտահոգություն կրող, անաչառ քննադատություն պարունակող հրապարակումները, սակայն քիչ չեն դեպքերը, երբ փորձ է արվում առիթից   օգտվելով ջուր պղտորել՝ սեփական քաղաքական ձուկը որսալու համար։

Այս վերջինից էր  armtimes.com կայքի և «Հայկական ժամանակ» թերթի «Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞․․. Վարչապետը դրա համար լուրջ հիմքեր ստացավ»  վերնագրով հոդվածը։ Լրագրողի կողմից հարկավոր էր ընդամենը չնչին ուշադրություն դրսևորել և հոդվածում տեղ չէին գտնի բազում պարզունակ սխալներ և, թերևս, սխալներով հագեցած հոդվածը չհրապարակվեր: Հատուկ այդ կայքի և թերթի համար պարզաբանում ենք՝ ՀՀ ԲՆ ենթակայության ներքո գտնվող տարածքները` բնության հատուկ պահպանվող տարածքներ են, որոնք արդեն իսկ հատուկ հսկողության ներքո են գտնվում: Իսկ հաշվի առնելով հանրապետության տարածքում առկա բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, դեռևս  2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել էր հրաման, համաձայն որի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր հատուկ պահպանվող տարածքներն այդ հրամանից հետո անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի և սահմանված պարբերականությամբ նախարարության աշխատակազմ են փոխանցում հաղորդագրություններ` տարածքներում իրականացվող հակահրդեհային միջոցառումների և իրավիճակի վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում  (http://www.mnp.am/?aid=6900  17.07. 2017թ, http://www.mnp.am/?aid=7022  11,08,2017թ.)

նաև կոչ է ուղղվել հանրապետության քաղաքացիներին` զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ինչպես նաև ցորենի հնձած դաշտերում խոտի խոզանների այրումից: Ընդ որում թե նախարարի հրամանը, թե կոչը հուլիսի 17-ին հրապարակվել են նաև հիշյալ կայքում (http://www.armtimes.com/hy/article/117772  )։

Ինչ վերաբերում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, ապա այն մշտապես ունի օրենքով սահմանված պահպանման բարձր ռեժիմ, տարածք մուտք գործող բոլոր ճանապարհներին տեղակայված են  ուղեփակոցներ, քաղաքացիների մուտքն արգելված է, իրականացվում է շուրջօրյա խիստ  հսկողություն: ՀՀ բնապահպանության նախարարի 17.07.2017 թվականի համապատասխան հրամանից հետո այդ միջացառումներն ուժեղացվել են: 
Սակայն հրդեհի վտանգը բացարձակապես վերացնել հնարավոր չէ, քանի որ դրանց առաջացման պատճառները բազմաթիվ են. մարդածին, տեխնածին, օդերևութաբանական, կենսաբանական, օպտիկական։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները 12.08.2018 թ. հրդեհի բռնկման օջախը հայտնաբերել են ժամանակին, ահազանգել այդ մասին ու փորձել մարել այն։ Սակայն ռելիեֆային բարդ տեղանքի և հրդեհին նպաստող առարկայական պայմանների (առատ խոտածածկ, չորացած խաշամ, ուժգին քամի և այլն) պատճառով հնարավոր չի եղել կանխել հրդեհի տարածումը:

Այս պարագայում, երբ իսկապես արտակարգ իրավիճակ է ու տարբեր գերատեսչությունների հարյուրավոր աշխատակիցներ պայքարում են աղետի դեմ՝ փորձել նսեմացնել որևէ կառույցի աշխատանքը կամ սեպ խրել դրանց միջև պարզապես բարոյական չէ: Դե իսկ հոդվածագրի մտացածին քաղաքական ենթադրություններն ուղղակի մեկնաբանության կարիք չունեն»:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами