Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Նուարդ» մշակութային միությունը 15 տարեկան է

ОБЩЕСТВО

Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեծ շուքով նշվել է տեղի «Նուարդ» հայկական մշակութային միության 15-ամյակը: Միության անցած ուղու, առկա խնդիրների մասին խոսել է միության նախագահ Գեւորգ Մինասյանը: Նա նշեց, որ միության ջանքերով հիմնվել են հայկական շաբաթօրյա դպրոց, ժողովրդական պարերի անսամբլ, տեղադրվել է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, լույս է տեսնում Բելգիայի միակ հայատառ «Լրագիր» ամսաթերթը, երկհատորյակով տպագրվել է «Բելգիան եւ հայերը» գիրքը, կազմակերպվել են հայկական մշակույթի օրեր, հայ-բելգիական մշակույթի օրեր, հայ ճանաչված երգիչների համերգներ, հանդիպում է կազմակերպվել Արամայիս Սահակյանի, Հովհաննես Թումանյանի թոռների, ճանաչված այլ հայերի հետ: Պարբերաբար, ամեն տարի, միությունը նշել է Հայաստանի անկախության օրը, հայկական մյուս տոները, հայ մեծերի հոբելյանները: Հաճախակի են կազմակերպվում հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ, կազմակերպվել են նաեւ գոբելենի, գորգի, ձեռքի աշխատանքների, հայ գրքի ցուցահանդեսներ: Գործում են շախմատի, նկարիչների խմբակները, երիտասարդական, կանանց միությունները, հիմնվել են երգչախումբ / ղեկավարª Լենա Բեգլարյան /, 4-8 տարեկան երեխաների նոր պարախումբ / պարուսույցª Անժելա Ավակիմյան /: Միությունն աշխատեց, բազմաթիվ նյութեր տրամադրեց Եւրախորհրդարանի ֆլամանդացի պատգամավորներին Եւրախորհրդարանում, այնուհետև Բելգիայի պառլամենտում Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին բանաձեւեր ընդունելու համար: Ի դեպ, նոյեմբերի 13-ին միությունը կազմակերպում է ՙՋուղայի խաչքարերի սպանդը՚ խորագրով լուսանկարների ցուցահանդես: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միության ջանքերով, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան պարոն Մարգարյանի եւ Ֆլանդրիայի նախագահ-նախարար պարոն Բուրժուայի աջակցությամբ, հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց Ֆլանդրիայի պառլամենտը, իսկ Բելգիայի պառլամենտում հարցի քննարկմանը հետամուտ եղան եւ հաջողության հասան ֆլանդրիացի պառլամենտականները: Միությունը Ֆլանդրիայի պառլամենտում բացել է ցուցահանդես «Ցեղասպանություն -100. հիշում եվ պահանջում ենք» թեմայով: Ս.թ. ապրիլ ամսին «Նուարդ» միությունը Գեւորգ Մինասյանի առաջաբանով , նոր նիդեռլանդերենով վերահրատարակել է ցեղասպանության ականատես Ֆաիզ էլ Խուսեինի 1917թ. Հաագայում տպագրված ՙԿոտորածները Հայաստանում՚ գիրքը: Գիրքը տրամադրվել է դիվանագիտական կառույցներին, գրադարաններին, լրագրողներին, հարցով զբաղվողներին: Ամեն տարի ապրիլի 24-ին ցեղասպանության մասին հաղորդում է պատրաստում բելգիական ռադիոն: Միությունը աշխատանք է տանում թանգարանների, գրադարանների թուրքական բաժիններից առանձնացնել հայկական ցուցանմուշներն ու գրքերը: Միությունը դիմել է Անտվերպենի քաղաքապետարանին Անտվերպենում ռուս ցար Պյոտր 1-ինի արձանի պատվանդանին ամրացնել ցուցանակը նշելով արձանի հեղինակ, ռուսաստանաբնակ ճանաչված քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի անունը: Պարոն Մինասյանը խոսեց նաեւ առկա խնդիրների, դժվարությունների մասին: Նա նշեց, որ միությունը ունի ֆինանսական խնդիրներ, թերթը 13 տարի չի փոխում բաժանորդագինը, այն դեպքում, երբ տասնապատիկ ավելացել են տպագրական ծախսերը: Անսամբլների, խմբակների պարապմունքների համար սրահների վարձավճարը նույնպես միությունն է կատարում չստանալով որեւէ աջակցություն, վերոնշյալ գրքերը տպագրվել են անձնական միջոցներով եւ այլն: Մեծ խնդիր է առաջացրել Բելգիայում ՀՀ դեսպանությունը: 15 տարիների ընթացքում դեսպանատանը ՀՀ ղեկավարների հետ կազմակերպված ոչ մի հանդիպմանը միությունից ոչ մեկին չի հրավիրել: Նախկին դեսպանները չեն մասնակցել վերեւում թվարկված ոչ մի միջոցառմանը: Միությունից ոչ մեկը ընդգրկված չէ ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ստեղծված հանձաժողովում: Դեսպանատան կողմից ուղղորդվող «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի Բելգիայի մասին 5-6 հաղորդումներից ոչ մեկում ոչ մի խոսք չկա մեր միության մասին: - Ապշեցուցիչ է նման վերաբերմունքը: Էլի եմ ասում եթե Բելգիայում հայկական որեւէ կազմակերպություն մեր միության չափ գործ արած լինի, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ: Ուղղակի պետք չէ ջանադրաբար, ըստ որում մեզ համար բացարձակապես անհասկանալի պատճառով, նսեմացնել մեր աշխատանքը: Առանց այդ էլ մեզ խանգարում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատները: Բայց մենք չենք աշխատում փառաբանվելու համար: Հակառակ դեպքում ես ետ չէի վերադարձնի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ինձ տրված «Մայրենիի դեսպան» մեդալը: Մենք մեր ուժերի ներածի չափով ուզում ենք օգտակար լինել մեր հայրենիքին, ուզում ենք հայը հայ մնա, ուզում ենք հայը հայերենով կարոտի իր դրախտամերձ երկրին,- այս խոսքերով ելույթն ավարտեց պարոն Մինասյանը: Այնուհետ ելույթ ունեցավ հնագույն փաստաբան, երկար տարիներ բելգիահայոց գաղութային վարչության ասամբլեայի ղեկավար Ստեփան Միրդիկյանը: Նա ի մասնավորի նշեց «Նուարդ» միության մեծ դերը, ասելով որ այն նոր հայկական շունչ բերեց համայնքին, որ միության հրաշալի երիտասարդների շնորհիվ հայկականությունը չի կորսվի: Ելույթներից հետո բեմը տրամադրվեց միության պարային անսամբլներին, երգիչներին, թատերախմբին: Իր փայլուն կատարումներով միության տարեդարձը շնորհավորեց Եւրոպայում մեծ ճանաչման արժանացած տենոր Վանո Տադեոն, նույն ինքը Վահրամ Թադեւոսյանը: Ասենք նաեւ, որ մշակույթի կենտրոնի ցուցասրահում բացվել էր միության անդամ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը դիտեցին եւ երեկոյին մասնակցեցին բազմաթիվ հայեր, հյուրեր Բելգիայի տարբեր քաղաքներից: «Նուար» միությունը ստացել էր բազմաթիվ շնորհավորագրեր:

«Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայություն

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества