Զիդան. Այժմ «Բարսելոնայի» հետ դիմակայությունը կշարունակվի Պրիմերայում
СПОРТԻսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում «Բարսելոնային» 2:0 հաշվով հաղթելուց եւ տիտղոսը նվաճելուց հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արժանին է մատուցել իր թիմի բոլոր խաղացողներին:
«Այս խաղում բոլորն էին լավ խաղում, միայն Ասենսիոյին առանձնացնել պետք չէ: Մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը եւ նվաճեցինք երկու սուպերգավաթներ: Այս հանդիպման առաջին կեսը շատ դիտարժան ստացվեց: Ընդմիջումից հետո մրցակիցը խնդիրներ ստեղծեց, բայց մենք ուրախ ենք այս արդյունքին:
Այժմ «Բարսելոնայի» հետ դիմակայությունը կշարունակվի Պրիմերայում: Մեզ սպասվում է ծանր մրցաշրջան»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան հանդիպում
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 3:1)
Մարկո Ասենսիո, 4, Քարիմ Բենզեմա, 39
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



