Իրականացվում է Խոսրովի անտառի տարածքի օդային հետախուզություն
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ՀՀ պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:
Տեղում ծառայություն է իրականացնում 42 հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև 2 քաղաքացի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,
իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
Մինչ օրս ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում կատարել է հրդեհաշիջման 11 թռիչք: Հետագա թռիչքների մասին որոշումը կկայացվի օդային հետախուզության արդյունքների հիման վրա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



