ՖԻՖԱ-ն ներկայացրել է լավագույն մարզչի կոչման հավակնորդներին
СПОРТՖուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնող մարզիչների անունները. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»), Կառլո Անչելոտի («Բավարիա»), Անտոնիո Կոնտե («Չելսի»), Լուիս Էնրիկե («Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի), Լեոնարդու Ժարդիմ («Մոնակո»), Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական), Ժոզե Մոուրինյու («Մանչեսթեր Յունայթեդ»), Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»), Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»), Տիտե (Բրազիլիայի հավաքական), Զինեդին Զիդան («Ռեալ»):
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լավագույնի ընտրության քվեարկությանը կմասնակցնեն ազգային թիմերի մարզիչները և ավագները, ԶԼՄ ներկայացուցիչները: Այն կմեկնարկի օգոստոսի 21-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



