«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ցավակցել են ահաբեկչության զոհերի հարազատներին
СПОРТԿատալանոկան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին ու բարեկամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցավակցությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական թվիեթերյան միկրոբլոգում:
«Մենք խորապես վշտացած ենք մեր քաղաքի դեմ հարձակումից: Մեր բոլոր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների և Բարսելոնայի բնակիչների հետ են»,- ասված է հայտարարության մեջ:
Զոհերի հարազատներին ցավակցություններ է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ը և առողջություն մաղթել տուժածներին:
Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



