Տավուշի մարզում այրված մեքենայում մահացած տղամարդը պայմանագրային զինծառայող էր
ОБЩЕСТВОՏավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ մահացած հայտնաբերված տղամարդը պայմանագրային զինծառայող էր։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը։ Վարդան Հրաչիկի Գրիգորյանը 32 տարեկան էր, ըստ գյուղապետի, մեկ երեխայի հայր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի: Մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի մեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։
Մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



