Աառաջին եռյակը՝ Էմմա Սթոուն, Ջենիֆեռ Էնիսթոն, Ջենիֆեռ Լոուրենս։ Իսկ ո՞ւր են անհետացել հոլիվուդյան գեղեցկուհիները
ЛАЙФ«Լա-Լա Լենդ» ֆիլմի աստղ Էմմա Սթոունը Forbes-ի վարկանիշով 2017թ. ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է:
Օսկարակիր դերասանուհին վերջին 12 ամիսներին վաստակել է $26 մլն:
Նրան հաջորդում է Ջենիֆեր Էնիսթոնը՝ $25.5 մլն եկամուտով: Այդ գումարի մեծ մասը դերասանուհին վաստակել է «Դեղին թռչուններ» ռազմական դրամայում նկարահանվելու համար:
Երրորդ հորիզոնականում է «Քաղցած խաղերի» աստղ Ջեննիֆեր Լոուրենսը՝ $24 մլն:
Լավագույն հինգյակը եզրափակում են Մելիսա Մաքքարթին ($18 մլն) եւ Միլա Կունիսը ($15.5 մլն): Տասնյակում են նաեւ Էմմա Ուոթսոնը ($14 մլն), Շարլիզ Թերոնը ($14 մլն), Քեյթ Բլանշետը ($12 մլն), Ջուլիա Ռոբերտսը ($12 մլն) եւ Էմի Ադամսը ($11.5 մլն):
Նշենք, որ աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների հավաքական եկամուտը վերջին մեկ տարում կազմել է $172.5 մլն:
BRAVO.am
Աղբյուրը՝ FORBES.com
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира







