«Իսլամական պետությունը» ստանձնել է Բարսելոնայի ահաբեկչության պատասխանատվությունը
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Այս մասին հաղորդում է իսլամիստների հրապարակումներին հետևող SITE Intel Group մոնիթորինգային խմբի թվիթերյան էջը՝ նշելով, որ այդ լուրը տարածել է ԻՊ-ին ենթակա լրատվական աղբյուրը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին միկրոավտոբուսի վարորդը վրաերթ է իրականացրել Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցում, ինչի հետևանքով 13 մարդ զոհվել է, 80-ը՝ վիրավորվել: Վարորդի ինքնությունը պարզվել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու կասկածյալներից մեկը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Եվս մեկ կասկածյալի հաջողվել է ձերբակալել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



