Խոսրովի անտառի անմատչելի տարածքներում առկա են ծխացող օջախներ. «ԻԼ-76»-ը կշարունակի հետմարման թռիչքները
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարարության ուղղաթիռի միջոցով օգոստոսի 18-ին վաղ առավոտյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



