Բարսելոնում 17 վիրավորներ ծանր վիճակում են
МЕЖДУНАРОДНОЕ17 վիրավորներ Բարսելոնում ահաբեկչութունից հետո ծանր վիճակում են։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բարսելոնում ահաբեկչության հետեւանքով 26 ֆրանսիացի է տուժել, նրանցից 11-ը ծանր վիճակում են։ Նախատեսվում է, որ օրվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Բարսելոն կայցելի։
Հինգշաբթի Բարսելոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ՝ Ռամբլա փողոցի շրջանում։ Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչություն է անվանել, պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Կատալոնիայի իշխանությունները հաստատել են 13 մարդու զոհվելու փաստը։ Ավելի քան 100 մարդ տուժել է։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



