Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Հովհաննես Գաբրիելյանը՝ Թայբեյից. Ակնկալում ենք ոսկե մեդալներ

СПОРТ

Ուժեղ թիմով ենք մասնակցում ամառային ուսանողական համաշխարհային խաղերին: Մեր թիմի կազմում են նաեւ Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոնները: Անկնալում ենք այս ունիվերսիադայից վերադառնալ ավելի շատ մեդալներով, մասնավորապես ոսկե մեդալներով, քան նախորդ տարիներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թայվանից ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, Թայվանում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:

Օգոստոսի 19-30-ը  Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կանցկացվի 29-րդ համաշխարհային ուսանողական ամառային մարզական խաղերը, որին մասնակցելու է 131 երկրի 7639 մարզիկ, վիճարկվելու է 275 մեդալ 21 մարզաձեւերում:

«Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով ունիվերսիադան Օլիմպիական խաղերից  հետո երկրորդ խոշոր մարզական միջոցառումն է:

Ունիվերսիադա-2017-ում Հայաստանը կունենա 16 մասնակից: Հայ մարզիկները հանդես կգան 7 մարզաձեւերում՝  ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո, ուշու:

Ծանրամարտում Հայաստանը ներկայանում է ուժեղագույններով՝  Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյան, օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյան եւ Գոռ Մինասյան: Ծանրորդները կմասնակցեն Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի ղեկավարությամբ:

Սպորտային մարմնամարզությունում Հայաստանի ուժեղագույն մարզմնամարզիկներից Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն է մասնակցելու, 2-րդ համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն Արթուր Թովմասյանը եւ երիտասարդ Արմեն Պետրոսյանը:

 Ձյուդո մարզաձեւում հանդես կգան Անդրանիկ Չափարյանը եւ Շահեն Աբաղյանը:

Այս տարի մասնակիցներ ունենք նաեւ սուսերամարտում՝ Մայքլ Հովհաննիսյան եւ Լիլիթ Էվոյան:

Թաեքվոնդոյից մեդալների համար կպայքարեն Սերգեյ Վարդազարյանը եւ Արմեն  Գրիգորյանը:

Ջրացատկում հանդես կգան Ազատ Հարությունյանը  եւ Վլադիմիր Հարությունյանը:

Մասնակից ունենք նաեւ ուշու մարզաձեւում՝ Կարապետ Թեւոսյան եւ Հայկ Գասպարյան:

Ընտրել ենք այնպիսի մարզաձեւեր, որոնցում հայ մարզիկները վստահ առաջատար են եւ կարող են մեդալների համար պայքարել: Մինչ այս, նախորդ Ունիվերսիադաներում ունեցել ենք հաջողություններ՝ ինչպես Արթուր Թովմասյանի ոսկե մեդալը օղակների վարժությունում: Այս տարի թիմն իսկապես ուժեղ է նախորդ տարիների համեմատ: Մեզ հետ են օլիմպիական փոխչեմպիոնները, Եվրոպայի չեմպիոն, փոխչեպիոն, նրանք իսկապես անգերազանցելի են մրցահարթակում: Մեծ հույսերով ենք մեկնել եւ պատրաստ ենք լավ ավարով վերադառնալ հայրենիք:

29-րդ համաշխարհային ուսանողաան խաղերն այս տարի կոնկրետ մարզական միջոցառումներից են բաղկացած լինելու: Կազմակերպիչ երկրի նախաձեռնությամբ, այս տարի Ունիվերսիադան զերծ կմնա պաշտոնական հյուրերից եւ հյուրընկալումներից, միջոցառումներից: Շեշտը դրված է միայն մարզական միջոցառումների եւ մրցումների վրա:

Հայաստանում եւս կպահպանվի ոչ պաշտոնական վերաբերմունքը: Հայաստանի պատվիրակությունը պաշտոնական հյուրեր չի ունենալու Թայբեյում: Բայց ինձ ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանում մարզաձեւերի նկատմամբ ուսանողության վերաբերմունքը փոխվում է, ուսանողական մրցաշարերը աստիճանաբար ձեռք են բերում մեծ մասսայականություն ու սեր, ինչպես դրանք ընդունվում են Ամերիկայում, եվրոպական երկրներում: Իսկ Համաշխարհային ուսանողական խաղերն ավելի լուրջ վերաբերմունքի եւ արձագանքի են արժանանում հասարակության եւ ուսանողության շրջանում: Միայն թե օրինակ Ունիվերսիադայի չեմպիոնին, ուսանող չեմպիոններին ուսման ընթացքում ընդառաջումներ չկան, կամ կան՝ քիչ են: Լավ կլիներ, եթե օրինակ Համաշխարհային ուսանողաան խաղերի չեմպիոնի ուսման վարձը քիչ լիներ կամ մեկ տարի անվճար կրթություն ստանային»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank