ԱՄՆ-ի շուրջ 1.8 մլն ընտրողների անձնական տվյալներ սխալմամբ հայտնվել են համացանցում. CNN
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում շուրջ 1.8 մլն ընտրողների անձնական տվյալներ, որոնք բնակվում են Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ), համացանցում սխալմամբ ազատ հասանելիություն են ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ը։
Կատարվածի համար մեղավոր է Election Systems & Software (ES&S) ընկերությունը, որը զբաղվում է քվեարկության համար ծրագրային ապահովման մշակմամբ։ Համացանցում հայտնված տվյալները մասնավորապես ներառում են անուններ, հասցեներ, ծննդյան օրեր, ինչպես նաեւ սոցիալական ապահովագրության համարներ։ Սակայն ընտրությունների արդյունքում քվեարկության հետ կապված տվյալներ չկան։
Նշված տեղեկությունը տեղադրված էր Amazon ընկերության փակ սերվերներում։ Սակայն ES&S-ի մասնագետների սխալի հետեւանքով տվյալները հասանելիություն են ստացել համացանցում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



