Երկրապահ ուխտագնացներին Արցախում գրկաբաց են ընդունում
ОБЩЕСТВОԵրկրապահական ուխտագնացությունն Արցախ աշխարհ ամենամյա է եւ շատ սպասված: Մասնավորապես՝ Արցախի բոլոր առաջին դասարանցիները արդեն մոտ մեկ տասնամյակ է՝ տեղյակ են, որ դպրոց հաճախելու են ԵԿՄ նվիրած, գրենական պիտույքներով լի պայուսակներով: Օգոստոսի 20-ից կենտրոնացված միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում, բոլոր տեղերում կանցկացվեն հանդիպումներ բնակչության հետ, կարվեն ծաղկադրումներ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանների մոտ, պատերազմի ժամանակ հերոս քաջերի զոհվելու վայրերում կանգնեցված խաչքարերին, բոլոր պատմական հուշարձանների մոտ, իսկ երեկվանից սկսած երկրապահական եռասերունդ պատվիրակություններն այցելում են բոլոր զորամասեր, բոլոր մարտական հենակետեր: Մեր քաջարի սահմանապահ զինվորները քաջալերվում են՝ 1989-94-ի պատերազմի հերոսների այցելությունից:
Երկրապահներն ամեն տեղ հավաստիացնում են, որ իրենք դիրքապահ հայ զինվորի կողքին են: ԵԿՄ պատվիրակություններն այցելություններն իրականացնում են Արցախի բոլոր տարածքներում՝ Մարտակերտ, Հադրութ, Ասկերան, Մարտունի, Շուշի, Ստեփանակերտ, Քարվաճառ, Քաշաթաղ, Շահումյան…
Երկրապահական ուխտագնացությունը կշարունակվի մինչեւ Արցախի Անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ը: Դրանից հետո էլ, սակայն, ինչպես միշտ, ԵԿՄ պատվիրակությունները կշարունակեն շարունակաբար լինել ՀՀ եւ Արցախի բոլոր սահմանային զորամասերում, բոլոր մարտական դիրքերում:
Հիշեցնենք, որ երկրապահական ուխտագնացության հիմքը դեռ 1993 թվականին, ընթացող դաժան պատերազմի պայմաններում դրել է ԵԿՄ այսօրվա ղեկավար Մանվել Գրիգորյանի մայրը՝ Նազիկ մայրիկը:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



