Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, որպես ռազմական գործողությունների մեկնակետ ընտրվել է սիրիական Իդլիբ քաղաքը:
Թուրքական լրատվամիջոցները դեռևս ռազմական գործողությունների սկսելու ժամկետների և նպատակների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն նշում:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն` 3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորի դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



