Մարկո Ասենսիո. Զգույշ եղեք, Կրիշտիանու Ռոնալդուն ավելի վտանգավոր է, երբ վիրավոր է
СПОРТՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն գովեստի խոսքեր է ասել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Կրիշտիանուն իսկական ֆենոմեն է, ուժեղագույն մարդկանցից մեկն է, ում հետ հանդիպել եմ: Թող ոչ ոք դրա մասին չմոռանա:
Ռոնալդուն մեր երրորդ ավագն է, ինչով հպարտանում ենք: Պատժամիջոցները նաև մեզ են անդրադառնում, քանի որ կորցնում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:
Պարզ էր, որ Ռոնալդուն չի վիրավորել մրցավարին, և այստեղ պետք է ինչ-որ բան փոխվի: Սակայն թող զգույշ լինեն Ռոնալդուի հետ. երբ նա վիրավոր է, նա ավելի վտանգավոր է դառնում»,- Ասենսիոյի խոսքը մեջբերում է «ABC»-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն որակազրկվել է 5 խաղով «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպման մրցավարին հրելու համար:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



