Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել դեմ քվեարկել Մերկելին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել չքվեարկել կանցլեր Անգելա Մերկելի եւ նրա դաշնակիցների օգտին (Քրիստոնեա-դեմոկրատական միություն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն)։ Այս մասին նա ասել է Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո, հաղորդում է Hurriyet-ը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ տվյալ կուսակցությունները «Թուրքիայի թշնամիներն են»։ Նա ընդգծել է, որ Անկարայի եւ Բեռլինի հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել Գերմանիայի ընտրություններում «ձայների մրցարշավը»։
«Ես կոչ եմ անում Գերմանիայում իմ բոլոր հայրենակիցներին՝ ՔԴՄ-ն, ՍԴՄ-ն, «կանաչները» Թուրքիայի թշնամիներն են։ Սատարեք այն քաղաքական կուսակցություններին, որոնք Թուրքիայի թշնամիները չեն»,-ընդգծել է նա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



