Յուլիան Դրաքսլերը կարող է տեղափոխվել «Արսենալ»
СПОРТՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times պարբերականը: Գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ը:
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանին բաց թողնել 32 միլիոն ֆունտ սթերլինգով: Բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆորը ձեռք բերելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Յուլիան Դրաքսլերին հայտնել է, որ նրան իր թիմի կազմում այլևս չի տեսնում:
Յուլիան Դրաքսլերը ՊՍԺ է տեղափոխվել 2017թ. հունվարին: Գերմանացի կիսապաշտպանի համար ՊՍԺ-ն գերմանական «Վոլֆսբուրգ»-ին 35.5 միլիոն եվրո է վճարել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



