Չինաստանում բացվել է առաջին ինտերնետային դատարանը
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի արեւելքում Չժեցզյան նահանգի Հանչոու քաղաքում օգոստոսի 18-ին բացվել է երկրի առաջին ինտերնետային դատարանը։ Այս մասին օգոստոսի 18-ին հայտնել է China Daily-ն։
Դատարանը քննելու է յոթ տեսակի գործեր, այդ թվում այն գործերը, որոնք կապակցված են ինտերնետային գնումների ու մտավոր սեփականության հետ։ Գործերի նյութերը դատարանն ընդունելու է համացանցով, իսկ նիստերը առցանց հեռարձակվելու են։ Առցանց են կայացվելու նաեւ դատավճիռներն ու որոշումները։
2015-ին ինտերնետային դատարանը գործարկել են որպես պիլոտային նախագիծ։Անցած տարի դատարանը ստացել է ավելի քան 10 հազար գործի դիմում։ Հունիսին Չինաստանի ղեկավարությունը թույլատրել է այդ կառույցի աշխատանքը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



