Թրամփի թվիթները 2 մլրդ դոլար են գնահատվում
МЕЖДУНАРОДНОЕTwitter Inc ընկերության շուկայական արժեքը կնվազի 2 մլրդ դոլարով, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարի օգտվել իր Twitter-ից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալությունը վկայակոչում է Monness Crespi Hardt & Co ընկերության վերլուծաբան Ջեյմս Կակմակի տվյալները։
Կակմակի խոսքով՝ չկա ավելի լավ անվճար գովազդ, նշելով, որ եթե Թրամփը դադարի հրապարակել թվիթներ, դրանից ծառայության օգտատերերի թիվը չի նվազի, սակայն կնվազի ընկերության ոչ նյութական ակտիվների արժեքը։
Թրամփը Twitter-ում գրանցվել է 2009-ին, ու այդ ժամանակվանից ավելի քան 35 հազար թվիթ է հրապարակել, նա ավելի քան 36 մլն բաժանորդ ունի։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



