Ավազակային հարձակում Նոր Խարբերդում. Դիմակներով ու դանակի սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն ու զարդերը
ОБЩЕСТВОԱրարատի մարզում, օգոստոսի 18-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Հռիփսիկ Գ.-ի տուն են մտել 2 դիմակավորված անձինք, այնուհետեւ բռնի ուժով նրան մտցրել են տուն եւ դանակի սպառնալիքով պահանջել գումար, ոսկյա զարդեր, այնուհետ տունը տակնուվրա անելով՝ այնտեղից հափշտակել են տարեց կնոջ մոտ եղած 100 դոլարը եւ ոսկյա ու արծաթյա զարդեր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ քննիչ Գաբրիելյանի որոշմամբ ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



