Միլիարդատեր Կարլ Այքանը լքում է Թրամփի խորհրդականի պաշտոնը
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի միլիարդատեր Կարլ Այքանը հրաժարական է տվել Դոնալդ Թրամփի ֆինանսական կարգավորման հարցերով խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է RTVI-ն՝ վկայակոչելով CNN-ը։
Հրաժարականի իր դիմումում Այքանը գրել է, որ հեռանում է շահերի հնարավոր բախման պատճառով՝ կապված իր ղեկավարած բիզնեսի հետ։ Այքանը հայտարարել է, որ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելով՝ ոչ մի եկամուտ չի ստացել։
Քննադատները նրան մեղադրել են կառավարությունում աշխատելու եւ միաժամանակ բիզնես ղեկավարելու մեջ։
Կարլ Այքանն ընդգծել է, որ նախագահը Թրամփը «օրհնել է » իր հրաժարականը։ «Ես հեռանում եմ, որովհետեւ չեմ ցանկանում, որ կառավարությունում իմ դերի միտումնավոր քննարկումները ստվեր նետեն ձեր վարչակազմի վրա»,-դիմելով Դոնալդ Թրամփին՝ գրել է Այքանը։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



