«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով
СПОРТԿատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստների մարզաշապիկների հետևում նրանց անունների փոխարեն գրված կլինի Barcelona, իսկ առջևի հատվածում՝ #TotsSomBarcelona հեշթեգը, որը նշանակում է՝ «Մենք բոլորս Բարսելոնա ենք»:
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջին տուրի հանդիպմանը հատուկ մարզաշապիկով հանդես գալու թույլտվությունը է ստացել Լա լիգայի ղեկավարությունից: Խաղից առաջ էլ թիմերը մեկ րոպե լռությամբ կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



