Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է օգոստոսին այցելի Պարսից ծոցի տարածաշրջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրը:
«Նախապատրաստվում է ՌԴ ԱԳ նախարարի այցը Պարսից ծոցի տարածաշրջան, որը հնարավոր է տեղի ունենա մինչ այս ամսվա վերջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ամռանը Պարսից ծոցի երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և նրանց աջակցող Եգիպտոսը հունիսի սկզբներին խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել պաշտոնական Դոհայի հետ բոլոր կապերը՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու ու իրենց ներքին գործերին միջատելու մեջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



