Մեկ օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 4800 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված
ОБЩЕСТВО«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 18-ից 19-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 4800 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է 5.5 կգ կշռով կանեփի 6 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2.4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 82 հատ կակաչի գլխիկ:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 73 փամփուշտ, 1 նռնակ:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Молчать, молчать, вот так молчать… «Паст»
3
«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна
4
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



