Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գրիգոր Չիվիչյանի հետ
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Հայաստան» մարզական ակումբի նախագահ, «Մարտեր առանց կանոների» մրցաշարի աշխարհի չեմպիոն Գրիգոր Չիվիչյանի հետ:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանում սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս առումով կարևորել մարզաձևերի երևանյան ֆեդերացիաների ձևավորումը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հյուրընկալության համար՝ Գրիգոր Չիվիչյանն իր հերթին նշել է, որ պատրաստ է հնարավորին աջակցել սպորտի զարգացմանը միտված քաղաքապետարանի ծրագրերին և նախաձեռնություններին՝ դառնալով Երևանի մարզական մեծ ընտանիքի անդամ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



