Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՊՆ-ն ոչ թե պարտադրում է սպաներին նոր պայմանագիր կնքել, այլ առաջարկում, իսկ հրաժարվելը պատասխանատվություն չի առաջացնում. ՊՆ

ОБЩЕСТВО

Tert.am-ի տեղեկություններով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած սպաների պայմանագրերում փոփոխություններ են տեղի ունեցել: Նախկինում, եթե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած սպան ՊՆ–ի հետ պայմանագիր էր կնքում 20 տարով ու դեռ ծառայության 10 տարին չլրացած հրաժարվում էր ծառայությունից, ստիպված էր լինում յուրաքանչյուր չծառայած տարվա համար որոշակի գումար վճարել: Այժմ տեղեկություններ կան, որ 2007թ. շրջանավարտ սպաներին ստիպում են նոր պայմանագիր ստորագրել՝ չեղյալ համարելով նախկին պայմանագրերը։ Ըստ նոր պայմանագրի՝ ծառայությունից հրաժարվելու դեպքում սպան ստիպված կլինի մի քանի անգամ ավելի գումար վճարել:

Այս առնչությամբ Tert.am-ը հունիսի 26-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ, որտեղից օգոստոսի 18-ին հարցմանն ի պատասխան հայտնել են, որ պայմանագրեր չի պարտադրում, այլ առաջարկում է, իսկ գումարի վերաբերյալ ասել են, որ ընդհանուր չափ գոյություն չունի, այն հաշվարկվում է անհատապես՝ ըստ կատարված ծախսերի:

ՊՆ-ին ուղղվել էին հետևյալ հարցերը.

1.Նախկինում, եթե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած սպան ՊՆ–ի հետ պայմանագիր էր կնքած լինում 20 տարով ու դեռ ժամկետը չլրացած ցանկանում էր դուրս գալ համակարգից, ստիպված էր լինում յուրաքանչյուր չծառայած տարվա համար որոշակի գումար վճարել: Ծառայությունից հրաժարվելուց հետո որքա՞ն գումար է վճարելու զինծառայողը` ըստ պայմանագրի:

2.Այժմ տեղեկություններ կան, որ 2007թ. շրջանավարտ սպաներին ստիպում են նոր պայմանագիր ստորագրել՝ լուծարելով նախկինը, ըստ որի՝ նույն սցենարի դեպքում արդեն սպաները ստիպված են լինելու 1,000,000 դրամ վճարել համակարգից դուրս գալու դեպքում։

Արդյոք փոփոխության ենթարկվե՞լ են պայմանագրերը և դրանում առկա կետերը՝ ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ:

3.Արդյոք 2007 թվականին և դրանից հետո կնքված պայմանագրերը չեղյա՞լ են համարվում և կնքվում են նոր պայմանագրեր և ի՞նչ պատճառով:

Ի պատասխան հարցման՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Գառնիկ Հայրապետյանը պատասխանել է. «Հայտնում եմ, որ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող սպաներին ոչ թե ստիպում են նոր պայմանագրեր ստորագրել՝ լուծելով նախկինը, այլ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի՝ վերջիններիս առաջարկվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների (16.02.2016թ. ՀՕ-222-Ն օրենք) հիման վրա կնքել համաձայնագրեր՝ իրենց հետ կնքված գործող պայմանագրերի մի շարք դրույթներ փոփոխելու վերաբերյալ:

Համաձայնագրեր կնքելուց (գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելուց) հրաժարվելը որևէ պատասխանատվություն չի առաջացնում և հետագայում օրենքով սահմանված ժամկետի ընթացքում զինծառայությունից հրաժարվելիս այդ սպաների արձակման գործընթացն իրականացվելու է պայմանագրի կնքման օրվա դրությամբ գործող օրենքով սահմանված կարգով: Ինչ վերաբերում է վճարման ենթակա գումարի չափին, ապա ընդհանուր չափ գոյություն չունի, այն հաշվարկվում է անհատապես՝ ըստ կատարված ծախսերի»:

Նշենք, որ փաստաբան Նորայր Նորիկյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ստորագրած թիվ 609 հրամանից հետո տասից ավելի սպաներ դիմել են Վարչական դատարան:

Նախարարի հրամանով՝ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների և ռազմական համալսարանների պետերը, ՊԲ-ի, ԲԿ-ների, զորամասերի հրամանատարները, ՀՀ զինվորական կոմիսարը «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին մինչև ս.թ. հունիսի 25-ը պետք է առաջարկեն կնքել իրենց հետ կնքված պայմանագրերում փոփոխություններ կատարելու համաձայնագիր:

 

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности