Մոսկվայում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևայի հուղարկավորությունը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ դերասանուհի Վերա Գլագոլևային վերջին հրաժեշտի արարողությունից հետո հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովսկոե գերեզմանատանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին մահացել է 61 տարեկանում Գերմանիայում երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո: Շաբաթ հարյուրավոր մարդիկ են եկել դերասանուհուն վերջին հրաժեշտը տալու Կինոյի տանը: Նրանց թվում են եղել նաև դերասաններ և արվեստի այլ գործիչներ:
Վերա Գլագոլևան՝ թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին, ծնվել է 1956 թվականի հունվարի 31-ին:
Նշենք, որ Գլագոլևայի առաջին ամուսինն ազգությամբ հայ Ռոդիոն Նահապետովն էր, որից դերասանուհին 2 դուստր ունի:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



