Որ երկրները առավել մեծ դրական ազդեցություն ունեն աշխարհի վրա
ЛАЙФԺամանակին համարվում էր որ ԱՄՆ-ն՝ հանդիսանալով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առաջամարտիկ, աշխարհի մնացած երկրների վրա ամենամեծ դրական ազդեցությունը ունի։ Սակայն ժամանակները փոխվել են։
Ipsos MORI-ի կողմից 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում անցկացված հարցման արդյունքներով հարցվածների միայն 40%-ն է պատասխանել, որ ԱՄՆ-ը դրական ազդեցություն ունի աշխարհի վրա։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ն զիջում է անգամ Չինաստանին (49%) եւ շատ մոտ է Ռուսաստանին (35%):

Ըստ հարցման արդյունքների՝ աշխարհի վրա ամենից դրական ազդեցություն ունի Կանադան. այդպես է կարծում հարցվածների 81%-ը։ Կանադային հաջորդում են Ավստրալիան (79%), Գերմանիան (67%), Ֆրանսիան (59%) եւ Միացյալ Թագավորությունը (57%):
Ցանկը եզրափակում են Իսրայելը եւ Իրանը, համապատասխանաբար, 32 եւ 21 տոկոսով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



