Ճապոնիան արձակել է «Միտիբիկի» արբանյակը GPS-ի սեփական նմանօրինակ ստեղծելու համար
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիան արձակել է «Միտիբիկի» արբանյակը GPS-ի սեփական նմանօրինակ ստեղծելու համար: Սա երրորդ տիեզերական սարքն է, որն արձակվել է H-IIA ծանր տանող հրթիռի միջոցով:
Մեկնարկը տեղի է ունեցել Թանեհասիմա տիեզերակայանից, հեռարձակումը կատարվել է ուղիղ եթերում:
Տիեզերական օբյեկտի արձակումը հաջող է անցել: Սարքը H-IIA ծանր տանող հրթիռից անջատվել է Երկրի մակերեւույթի վրա մոտ 420 կմ բարձրությամբ եւ շարժումը շարունակել է հանձնարարված հետագծով:
Ճապոնիայի կառավարության ծրագրով 2018 թվականին խմբավորումը կմեծանա մինչեւ 4 արբանյակ: Դրանք կօգտագործվեն GPS գլոբալ դիրքավորման ամերիկյան համակարգի լրացման համար, հայտնում է «Իզվեստիան»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



