ՌԴ Սուրգուտ քաղաքում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Սուրգուտ քաղաքում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով տուժած 7 քաղաքացուց մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Խանտի-Մանսիյսկ ինքնավար մարզի նահանգապետ Նատալյա Կոմարովային:
«Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Բժիշկները հատուկ միջոցներով պայքարում են նրա կյանքի համար: Երեք հիվանդ միջին ծանրության վիճակում է: Տուժածներից ևս մեկն արդեն տանն է», - նահանգապետն ասել է լրագրողներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դանակով զինված անհայտ անձը Սուրգուտ քաղաքում փողոցով քայլելիս 7 մարդու է վիրավորել:
Ավելի ուշ «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



