Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատգամավորն ու քաղաքագետը Մինսկի խմբի համանախագահներին առաջարկում են լուրջ գործողությունների դիմել

ПОЛИТИКА

Հայկական փորձագիտական միտքը Մինսկի խմբի համանախագահների քայլերում լուրջ գործողությունների պակաս է տեսնում: Ազգային ժողովի պատգամավորն ու քաղաքագետը շեշտում են, որ պարզապես այցելությունները տարածաշրջան արդեն արդյունավետ չեն: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ թեպետ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են ուղղակի ցույց տալու, որ բանակցային գործընթացն առկա է, այդուհանդերձ համանախագահների յուրաքանչյուր այց եւ միջազգային հանրության ներգրավումը հարցի լուծմանը կարեւոր է: Միաժամանակ Սերգեյ Մինասյանը շեշտում է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է տեսանելի ապագայում, անգամ ապագա տասնամյակում:

«Հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել եթե կա փոխզիջում, իսկ դրա համար անհրաժեշտ է կայունություն, որպեսզի հակամարտող կողմերը գտնեն լուծում: Դա գիտեն բոլորը` թե՛ հակամարտող կողմերը, թե՛ համանախագահները»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ Ադրբեջանը պահանջում է կամ ամեն ինչ, կամ ոչինչ եւ նա պատրաստ չէ դիմել փոխզիջումների: Այդ պատճառով էլ նա կոշտ հայտարարություններ է անում եւ արդյունքում հայտնվում է  ծուղակի մեջ: «Երբ նրան ասում են` եկեք Մադրիդյան սկզբունքները ստորագրելու, նա ասում է` ոչ, եւ այդ պայմաններում միջազգային ներգրավվածության ամեն մի փորձ շատ կարեւոր է, որովհետեւ եթե անգամ ձեւական բանակցություններն ու բանակցությունների փորձերը չլինեն, կողմերին ավելի հեշտ կլինի անգամ իրենց կամքից անկախ գնալ պատերազմի»,-ասաց Մինասյանը: Նրա գնահատմամբ, վերջին տասնամյակում ԼՂ հակամարտության կարգավորման իրական փորձ արվել է միայն 2001թ., դրանից հետո ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը ոչ թե հակամարտությունը լուծելն է, այÕ ¬ հրադադարի ռեժիմը պահպանելը:  

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի գնահատմամբ էլ համանախագահները ոչ թե տարեկան մի քանի անգամ, այլ ավելի հաճախ, իր խոսքով, «ամեն օր պետք է գան տարածաշրջան»: Պողոսյանն ուզում է, որ համանախագահներն ավելի հաճախ լինեն նաեւ դիրքերում: Պատգամավորն առաջարկում է, որ համանախագահները տարածաշրջանի երկրներում գրասենյակներ բացեն, ինչը հնարավորություն կընձեռի, որպեսզի իրենք ավելի վստահելի տեղեկություններ ունենան: « Այդ ժամանակ կիմանան, թե ով է հրադադարի խախտման դեպքերը նախաձեռնում, առաջինը խախտում հրադադարը, օգտագործում հրանոթային համակարգերը քաղաքացիական բնակչության դեմ: Իրենք միշտ ասում են, որ դեպքը տեղի է ունենում, դուք ուզում եք, որ մենք հայտարարություն անենք, բայց մենք չգիտենք իրականում ինչ է եղել, այդ պարագայում, իրենք կիմանան իրականում ինչ է կատարվում: Իրենք կարող են նաեւ համակարգեր օգտագործել տեխնիկական զարգացվածությամբ արբանյակային դիտարկումներ անել, իրենք էլ աշխարհի ամենահզոր պետություններն են, որ ունեն հարյուրավոր արբանյակներ եւ դիտարկումներ կատարելու համար կարող են մի քիչ չարչարվել, որը նրանց կապÕ �հովի տեսանյութերով, թե ով կրակեց առաջինը»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ համանախագահների այցելությունները միշտ էլ ողսջունելի են, սակայն կարեւորն այդ այցելությունների արդյունքներն են: «Եթե իրենք իսկապես մտահոգվում են խնդրով, ապա պետք է հավասար, ճիշտ ու արդար կերպով անվանեն մեղավորներին եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն: Միայն հայտարարություններն այլեւս օգտակար չեն: Նախնական երկու փորձ ունեն համանախագահները, երբ իրենք ասացին, թե ով է իրականում խախտում հրադադարի ռեժիմը: Այդ նախնական փորձերը պետք է կատարելագործվեն եւ իրերը կոչվեն իրենց անուններով: Իրենց խնդիրը պետք է լինի ապագային միտված քայլերը: Նրանք միշտ ասում են, որ պետք է վստահությանը միտված քայլեր կատարել, բայց մոռանում են ասել, թե ինչպես պետք է այդ քայլերը անեն: Եթե իրենք նախաձեռնություն անեն, շատ լավ կլինի, միջազգային ատյաններում խոսեն դիպուկահարների հետ քաշման կամ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ անկախ հետաքննության մեխանիզմի ներդրման մասին»,- ասաց Թեւան Պողոսյանը` հավելելով, թե քանի որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն իրենց համաձայնությունը տվել են, ապա Մինսկի խումբը կարող է միակողմանի ընդունել այÕ ¤ պայմանները եւ սահմանին անկախ հետաքննություն իրականացնել: «Վստահ եմ, եթե երկու-երեք անգամ Հայաստանի սահմանից կիրառվեն այդ մեխանիզմները, ապա դրանից հետո Ադրբեջանը ստիպված կլինի միանալ այդ գործընթացին, քանի որ չի հանդուրժի, որ անընդհատ իր մասին խոսեն: Ընդամենը ցանկության խնդիր է, մի բան է ասելը, մի ուրիշ բան` քայլեր ձեռնարկելը: Բացի ուղղակի այցելությունից նաեւ քայլերի ժամանակն է»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ այս պարագայում համանախագահների մոտ ոչ թե «ցանկություն չկա», այլ պարզապես նրանք անում են ամեն ինչ, որ մնան միջնորդի կար գավիճակում: «Միջորդը ոչ թե նա է, ով արդար է, այլ նա, ով ընդունելի է կողմերի համար: Մենք հիմա ունենք երեք կողմ, եւ եթե երեքից երկուսը համաձայն են, որպեսզի սահմանին հետաքննությունների անցկացման համար մեխանիզմներ ներդրվեն, ապա պետք է նախաձեռնել: Նրանք հիմա սպասում են, որ Բաքուն էլ համաձայնվի, բայց հենց իրենց երկրներն էլ հասցրել նրան, որ Բաքուն այսօր այդ վարքագիծն ունի` մեկը զենք ու զինամթերք է վաճառել, մյուսը` նավթային ներդրումներ կատարել, երրորդն էլ խոսում է ժողովրդավարությունից, բայց այլ քայլեր չի ձեռնարկում եւ պատժամիջոցներ չի կիրառում& raquo;,- ասաց Պողոսյանը` վերստին շեշտելով, որ թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտում համանախագահների կողմից սպասում են լուրջ գործողություններ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) հոկտեմբերի 26-ին կայցելեն Հայաստան:

«Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան հոկտեմբերի 26-ին` հանդիպելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար ԷդվարդՆալբանդյանի հետ»,- այս մասին «Թվիթեր»-ում արած գրառման մեջ հայտնել է ՀՀ ատաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հայտնի էնաև, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: Նրանք նպատակադրված են կազմակերպել Հայաստանի  և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри