Սիրիական բանակն ու «Հզբոլահը» ԻՊ-ից ազատագրել են տարածքի մի մասը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի բանակն ու լիբանանյան «Հզբոլահ» կազմակերպությունն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրել են Սիրիայի ու Լիբանանի սահմանին գտնվող 87 քառ կմ տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիական բանակն ու «Հզբոլահ»-ի զինյալները «Եթե դուք վերադառնաք, ապա մենք կվերադառնանք» գործողության առաջին օրն ազատագրել են 87 քառ կմ տարածք՝ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող 155 քառ կմ տարածքից»,- ասել է «Հզբոլահ»-ում գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով հարձակումը սկսվել է միաժամանակ երեք ուղղություններից՝ հրետանու պաշտպանությամբ։ Մարտական բախումների ընթացքում ոչնչացվել են տասնյակ զինյալներ։ Ահաբեկիչների երկու խմբեր «Հզբոլահին» են հանձնվել առանց մարտի։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



