Դամասկոսում ցուցահանդեսի հրթիռակոծության ժամանակ հայ դիվանագետները չեն տուժել
МЕЖДУНАРОДНОЕԴամասկոսում զինյալների կողմից ցուցահանդեսի հրթիռակոծությունից հայ դիվանագետները չեն տուժել, գրված է Սիրիայում Հայաստանի դեսպանատան Twitter միկրոբլոգում։
«Հայ դիվանագետները հրթիռակոծության հետեւանքով չեն տուժել։ Նախնական տվյալներով՝ տուժածների շրջանում հայեր չկան», ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Դամասկոսում ահաբեկիչների կողմից միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է չորս ու վիրավորվել առնվազն եւս չորս մարդ։ Ցուցահանդեսը այս տարի առաջին անգամ է անցկացվում Դամասկոսում վեցամյա ընդմիջումից հետո։ Հրթիռակոծությունը եղել է Դամասկոսի Արեւելյան Գուտա արվարձանում գտնվող զինված խմբավորումների կողմից։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



