Սերխիո Ռամոսը կրկնեց Պրիմերայի հակառեկորդը
СПОРТՄադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հեռացումների քանակով կրկնել է Իսպանիայի առաջնությունների հակառեկորդը: Պրիմերայի մեկնարկային տուրում «Դեպորտիվոյի» հետ հանդիպման ժամանակ ստացած կարմիր քարտը 18-րդն էր Ռամոսի համար Իսպանիայի առաջնություններում:
Նույնքան հեռացումներ են ունեցել կարիերաներն ավարտած կենտրոնական պաշտպաններ Պաբլո Ալֆարոն ու Խավի Ագուադոն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Դեպորտիվոյին» հաղթել է 3:0 հաշվով:
Իսպանիայի առաջնություն, առաջին տուր
«Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 0:3
Գարեթ Բեյլ, 20, Կազեմիրո, 27, Տոնի Կրոս, 62
Չիրացրած 11մ՝ Ֆլորին Անդոնե (Դեպորտիվո»), 89
Հեռացում՝ Սերխիո Ռամոս («Ռեալ»), 90+2, երկրորդ դեղին քարտ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



