Խոշոր հրդեհ Ռուստամյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. Հայտարարվել է «Բիս-1» բարդության աստիճան
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 21:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուստամյան փողոցի թիվ 7, թիվ 9 եւ թիվ 9/1 տների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:45-ին, մարվել՝ 22:08-ին։
Այրվել են թիվ 7 (100 քմ), թիվ 9 (150 քմ) եւ թիվ 9/1 (150 քմ) տան տանիքների փայտե կառուցատարրերը եւ թիվ 7 տան տանիքի տակ կուտակված (5 խմ) տախտակներ (2 խմ):
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



