Անդրես Ինյեստան մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»
СПОРТ«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մտադիր է հեռանալ կատալոնական ակումբից:
«Ես դեռ չեմ երկարաձգել պայմանագիրս «Բարսելոնայի» հետ: Հիմա ունեմ զգացումներ, որոնք նախկինում ծանոթ չէին ինձ: Բայց կարծում եմ՝ դա նորմալ է: Երեք տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ կցանկանամ հեռանալ: Հիմա մտադիր եմ հեռանալ, ինչը նախկինում չէի ծրագրի»,- 33-ամյա Ինյեստայի խոսքը մեջբերում է El Pais-ը:
Ինյեստան հայտարարել էր, որ չի քննադատում Նեյմարին ակումբը լքելու համար: Հայտնի է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւս դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, թեեւ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենար դեռ հուլիսին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



