Հունահռոմեականները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում
СПОРТՀունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Ղանեմը։ Կարապետ Չալյանը (75կգ) նույնպես կսկսի 1/16 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կուբացի Յուրիսանդի Ռիոսն է լինելու։ 85 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Շահինյանը կմեկնարկի որակավորման փուլից։ Նրա առաջին մրցակիցը կորեացի Ջեյու Փարքն է։ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը,
Նախնական գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 12:00-ին, իսկ եզրափակիչները՝ 21:00-ին:
Լուսանկարը` Ըմբշամարտի ֆեդերացիայի